Բավ է պառակտվել
21-09-2020 15:06

Օդուժի տոնական թռիչքը՝ Երեւանի երկնքում (Տեսանյութ)

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հայաստանի զինված ուժերի փորձառու ռազմական օդաչուները սեպտեմբերի 21-ին թռիչքներ են իրականացրել Երևանի օդային տարածքում`  շնորհավորելով Հայաստանի անկախության 29-ամյակը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է թռիչքներին Հաղթանակի զբոսայգու դիտահրապարակից։

Ծանոթություն. 2020 թ. սեպտեմբերի 21-ինՀայաստանը նշում է երկրի անկախության 29-ամյակը: 1991 թ.-ին այս օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ-ից անջատվելու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ: Համաժողովրդական քվեարկությունը տեղի ունեցավ ազգային շարժման վերելքի ֆոնին: Հայաստանի բնակչությունը գրեթե միահամուռ՝ ձայների շուրջ 99% -ով քվեարկեց անկախության հռչակման օգտին: Անկախությունը պաշտոնապես հռչակվեց խորհրդարանի կողմից սեպտեմբերի 23-ին։