Բավ է պառակտվել
24-11-2020 11:30

Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հարցով ԱԺ-ն դիմելու է ՍԴ

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով ԱԺ խորհրդի նիստը նախատեսված է նոյեմբերի 24-ին ժամը 18:00-ին: 

Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվում Սահմանադրության 95-րդ հոդվածը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը: 

Սահմանդրության 95-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Արմինե Գևորգյան

87 կողմ, 0 դեմ. Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից,
Պատգամավորից մեղադրյալ ․Աժ –ն բավարար եց դատախազի միջնորդությունը
Այսօր էլ շարունակում եք կատարել նոր քաղաքական էլիտայի առաջնորդների քաղաքական պատվերները․Գորգիսյանը դատախազին
«Լուսավոր Հայաստանը» չի միանա ԲՀԿ-ին ՍԴ դիմելու հարցով
ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց դիմումի թղթային տարբերակը հանձնեցին ՍԴ