Բավ է պառակտվել
05-01-2022 21:08

Ղազաղստանի ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել. Այս մասին չորեքշաբթի հայտնել է Mir-24 հեռուստաալիքը։

Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու շաբաթով արտակարգ դրություն մտցրել Մանգիստաու և Ալմա Աթա շրջաններում, ինչպես նաև Ալմա Աթայում և Նուր-Սուլթանում։

Չորեքշաբթի օրը Տոկաևը, անկարգությունների ֆոնին, Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինեց հանրապետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին և հայտարարեց կոշտ գործելու պատրաստակամության մասին։

Ղազախստանում արդեն չորրորդ օրն է, ինչ չեն հանդարտվում բողոքի ակցիաները։ Դրանք սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքներում (երկրի հարավ-արևմուտք), ապա տարածվել այլ կենտրոններ։