Բավ է պառակտվել
10-11-2020 20:40

«Նա խաբեց մեզ բոլորիս» Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ հանդիպել է ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, նրա առաջարկով պայմանավորվել են, որ ռազմական դրության վերացման մասին նախաձեռնություն հանդես կբերեն 7 օր անց։

«Եթե 7 օր ռազմական դրությունը չենք հանում, ապա նաև Նիկոլ Փաշինյանը լայվերով, իր խոսքով, իր գործողություններով պետք է չխաթարի քաղաքացիական համերաշխությունը երկրում և մարդկանց ուղղորդի բախումների, որը հղի է ծայրահեղ ելքերով։ Հույս ունեմ, որ ինձ համար այսօր ամենաբարձր պաշտոնյան կխոսի վարչապետի հետ և, ի վերջո, նրա ձեռքից նրա հեռախոսը ինչ-որ մեկը կվերցնի։ Հաջորդ պահանջը, որը եղել է, դա ռազմական դրության վերացումից հետո վարչապետի հրաժարականի պահանջն է, որովհետև չի պարտվել հայ ազգը, պարտվել է երկրի առաջնորդը։ Մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ, պարտված առաջնորդը պետք է հեռանա»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ վարչապետ Փաշինյանն ու նրա թիմը պետք է հասկանան, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք ընտրվեցին 83 տոկոս ձայնով։

«Այն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, Արցախի հետ միասին՝ ուներ 42 հազար քառ կմ տարածք. այդ Հայաստանն այլևս չկա՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և նրա դրած ստորագրության արդյունքում»,- ասաց Մարուքյանը։