Բավ է պառակտվել
10-03-2020 20:57

Ի՞նչու մի առվով չեն գնում Կոտայքի մարզպետի ու Աբովյանի քաղաքապետի ջրերը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորին հրավիրում է Ծաղկաձոր, քանի դեռ ձյունը չի հալել, հավաստիացնում է խուճապային տրամադրություններ այստեղ այլևս չկան։ Ավելին քաղաքապետ Արթուր Հարություն յանը եղել է Գոլդեն Փելես հյունոցում ՝ իհարկե ոչ որպես կասկածյալ կորոնոա վիրուսակիր, այլ կանանց միամսյակի առթիվ
«Ծաղկաձորում խուճապային տրամադրությունը, որ կար կորոնավիրուսի լուրը հաստատվելու առաջին օրերին, չեզոքացվել է: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով, այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց և ծաղիկներ նվիրել այնտեղ կարանտինում գտնվող կանանց և աղջիկներին: Այնպես որ, համեցե՛ք Ծաղկաձոր, որևէ արտառոց բան չկա»,- ասաց մարզպետ Պետրոսյանը:
Կոտայքի մարզպետն իհարկե խոսեց մարզում կատարվող ներդրումային ծրագրերից, ասաց որ մարզում լայն թափով իրականացվելու են շինարարական աշխատանքներ՝ մասնավորապես մանկապարտեզաշինության ոլորտում։ Սակայն մարզպետը հիմնականում խոսեց Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործից։ Հիշեցնենք, որ մարտի 2–ին մեղադրանք առաջադրվեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին, ըստ որի` նա պաշտոնեական անփութություն է դրսևորել` ու չի կասեցրել համայնքային հողամասերի ինքնակամ զավթումն ու շինությունների ինքնակամ կառուցումը։ Տարածքը կազմել է 2240 հա։ Քաղաքապետը վարչական տույժի չի ենթարկել կառուցապատողին՝որի արդյուքնում էլ հարուցվել է քրեական գործ։
«Ահա եթե քաղաքապետը վարչարարություն իրականացներ կառուցապատողի դեմ, ապա քրեական գործ կհարուցվեր նաև կառուցապատողի դեմ։ Ի դեպ կառուցապատողն այս պահին պատրաստ է վերականգնելու համայքի շահերին հասցրածը վնասը և շարունակելու է իր կառուցապատումը։ Շինհրապարակը, որտեղ 19 շենք–շինություն է կառուցվում 5.4 հա է, որից 3.7 հա–ն համայնքային սեփականության հողեր են։»,–ասաց մարզպետը։

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը իր դեմ հարուցված մեղադրանքը չի ընդունում և մամուլի ասուլիս էր հրավիրել այն վայրում, որի պատճառով նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Քաղաքի ծայրամասում գտնվող նորակառույց թաղամասը պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին:
«Երկու անգամ մենք վարչական տույժի ենք ենթարկել կառուցապատողին՝մի դեպքում շինարարական աշխատանքները իր հողում առանց թույլտվություն կառուցելու համար, մյուս դեպքում համայքնային հող դուրս գալու հետ կապված։ Նշեմ սակայն որ համայքնային հող դուրս գալը դեռ վիճարկելի է, քանի որ կատարվում են գեոդեզիական աշխատանքներ, հարուցված է քրեական գործ ու առաջիկայում կպարզվի նաև»։,–ասել Աբովյանի քաղաքապետը։
Մարզպետն ասում է, որ լսել է քաղաքապետի պարզաբանումները, բայց նա կանխամտածված խեղաթյուրում և լղոզում է իրականությունը։

«Մենք քաղաքապետի մամուլի ասուլիսից լսեցինք, որ մարդիկ հողերը գնել են, իրենց հողերի վրա կառուցում են... բլա-բլա... ներգաղթ... 1000 բնակարան.․ Բայց իրականացված ստուգման գործընթացների շրջանակներում բացահայտված հիմքերով մեղադրանքներ են առաջադրվել քաղաքապետին։ Պաշտոնապես ունեմ ամբողջ փաստաթղթերի տրցակը, որտեղ Կոտայքի մարզպետարան, քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչություն, Գլխավոր դատախազություն և քննչական կոմիտեն մեղադրանք են առաջադրել քաղաքապետին»,–ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Մարզպետը խոսեց նաև այլ քրեական գործերից, ասաց որ իր պաշտոնավարման ընթացքում հարուցվել է 4 տասնյակից ավելի գործեր։
«Այդ 4 տասնյակ գործերով անցնում են նախկին ու ներկա համայքնի ղեկավարներ։ Համայնքի ղեկավարներ, որոնց բարեկամները տիրապետում են մի քանի տասնյակ հողատարածքների, համայքնի ղեկավարներ ովքեր սեփականաշնորհել են գյուղում միակ վարչական շենք հանդիսացող մանկապարտեզը։ Այսինքն բառիս բուն իմաստով մսխել են տվյալ համայնքի զարգացման ողջ պոտենցիալը։
Ու թերևս մեկ գործի մասին, որը ոչ պակաս հնչողություն ստացավ։ Նոր Գեղիի նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանն իր ծննդյան 72–րդ տարեդարձի առթիվ գյուղի կենտրոնական` Երևանյան փողոցն անվանակոչել էր իր անունով։ Իսկ 65-ամյակի կապակցությամբ էլ իր անունով էր դարձրել գյուղի արվեստի դպրոցը։ Պետրոսյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ անվանակոչությունը չեղյալ հայտարարելու հայցով։
«Եղածն անձի պաշտամունքի հետևանք է, ավելին, Ֆրոնտիկ Թևոսյանը պատրաստ է իր ամբողջ ունեցվածքը նվիրաբերել համայնքին, միայն թե մարզպետն այդ անվանափոխումը չանի: Բայց ` արվել ու արվելու է ամեն ինչ, որպեսզի որևէ համայնքում անձի պաշտամունք չլինի»,–ասաց Պետրոսյանը։
Եվ վերջում Ռոմանոս Պետրոսյանը անդրարձավ մամուլի այն հրապարակումներին՝ թե իրեն առաջարկվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Ասաց, որ նոր պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ստացել և կատարում է իրեն վերապահված լիազորությունները։ Իսկ ամսի 13-ին մեկնում է արձակուրդ` քարոզչական աշխատանքի նպատակով:

 

 

Արմինե Գևորգյան