Բավ է պառակտվել
22-03-2021 16:28

Ին չու՞ չի կարելի փոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը մինչև ընտրությունները․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է երեք հիմնավորում, թե ինչու չպետք է ընդունվի իշխող խմբակցության առաջարկած «Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։

Ինչ է առաջարկել խշխող խմբակցությունը

«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է «Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրահամակարգը և վերադառնալ համամասնականին: Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է կուսակցությունների և կուսակցական դաշինքների նոր շեմ սահմանել․ կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունների դաշինքի համար` 8%, երեք կուսակցությունների դաշինքի համար` 9%, չորս կամ ավելի կուսակցությունների դաշինքների համար` 10%:

Փոփոխություններով առաջարկվում է նաև վերացնել հետընտրական կոալիցիաների ստեղծմանը մասնակցող կուսակցությունների թվի սահմանափակումն ու երկարացնել կոալիցիա կազմելու համար նախատեսված ժամկետը: Առաջարկվում է նաև ավելացնել խորհրդարանում ներկայացված ուժերի քանակը․ չորս ներկայիս երեքի փոխարեն: Առաջարկվում է նվազեցնել խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական գրավի չափը մինչև 7,5 միլիոն դրամ, իսկ կուսակցությունների դաշինքների համար կրկնապատել՝ հասցնելով 15 միլիոն դրամի:

Մարուքյանի ապացույցները

Մարուքյանը հայտարարել է, որ օրինագծի հում լինելու շատ ապացույցներ կան։

«Մենք առաջարկում ենք, որ այդ հում օրինագիծը հիմա չընդունվի։ Այդպիսին է մեր մոտեցումը․ չգնալ ընտրությունների հում Օրենսգրքով»,- ասել է նա։

Մարուքյանն առաջին հերթին նշել է, որ ընտրությունների մասին հայտարարելուց հետո նման կարճ ժամկետում չի կարելի փոխել խաղի գործող կանոնները։

«Այդ օրը հայտարարվել էր խաղի գործող կանոնների շրջանակում, և դրանցով ենք մենք նախապատրաստվում ընտրությունների։ Խաղի նոր կանոններ ընդունելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունների օրը, հետևաբար՝ խորացնել ճգնաժամը երկրում և կորցնել ճգնաժամը լուծելու համակարգը»,- ասել է նա։

Երկրորդն, ինչպես ընդգծել է խմբակցության ղեկավարը, օրինագծով առաջարկվող ամբողջովին համամասնական համակարգը նշանակում է, որ կուսակցության խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ․ «նրանք են որոշելու, ով է իրենց ցուցակներում լինելու անցողիկ դիրքերում»։

Հետևաբար, ժողովուրդը ընտրելու է կուսակցությունը նրա ղեկավարի համար, բայց կընտրվեն պատգամավորներ, ում ժողովուրդը չի ընտրում։ Այսինքն, ժողովուրդն ընտրում է առաջնորդին կամ կուսակցության առաջին եռյակին, տասնյակին, բայց ընտրվում են այլ մարդիկ, ովքեր, ըստ էության, չէին ընտրվի ժողովրդի ուղիղ ընտրության դեպքում»,- նշել է նա։

Մարուքյանն ասել է, որ «Լուսավոր Հայստանն» առաջարկել է ընտրույթւններն անցկացնել համամասնական համակարգով, բայց բաց ցուցակներով․ «ժողովուրդը պետք է ընտրի պատգամավորներին, այլ որ թե նրանք նշանակվեն կուսակցությունների ղեկավարների կողմից»։

«Մենք ավելի լավ համակարգ էինք առաջարկել, որը չընդունվեց։ Եվ նույնիսկ եթե ցանկանան հիմա ընդունել՝ ընտրությունները չեն կարող կայանալ մինչև հունիսի 20-ը։ Հետևաբար, պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքում փոփոխություններից»,- ասել է նա։

Որպես վերջին ապացույց խմբակցության ղեկավարն ասել է, որ եթե Ընտրական օրենսգիրքն ընդունվի, «դրանով մեր հետ ունեցած բոլոր եղած պայմանավորվածությունները ջուրն են լցնելու. դրանով նաև սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»։

«Առանց այդ էլ շատ ուժեր կասկածի տակ են դնում (ընտրությունների) լեգիտիմությունը: Հիմա դա կանեն նաև խորհրդարանական ուժերը: Եվ ձևավորված ամբողջ կոնսենսուսն ապարդյուն կլինի, ինչը սպառնում է նոր ճգնաժամով», - ասել է նա:

Խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս տարվա հունիսի 20-ին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 22-ին հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կարող են անցկացվել արդեն նոր Ընտրական օրենսգրքով: