Բավ է պառակտվել
09-03-2021 11:55

Ինչո՞ւ է նախագահը վախենում վարչապետից և դոնդողի նման փոխում իր որոշումները․ Արա Զոհրաբյան

Հայաստանի մի խումբ փաստաբաններ և հասարակակակն գործիչներ պահանջում են նախագահ Արմեն Սարգսյանից դիմել Սահմանադրական դատարան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի սահմանադրականությունը ստուգելու համար։

Սարգսյանին հասցեագրված նամակ-պահանջագիրը ներկայացրել է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, այն երեքշաբթի գրանցվել է երկրի ղեկավարի գրասենյակում։

Զոհրաբյանը հայտնեց նախագահական նստավայրի մոտ հավաքված լրագրողներին, որ հայցադիմումի հեղինակներն ակնկալում են, որ նախագահը կկատարի իր սահմանադրական պարտականությունները ներքաղաքական ճգնաժամը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար։

«Մենք ականատես ենք երկու սահմանադրական մարմինների՝ վարչապետի և ԶՈւ ԳՇ վեճին։ Դրա լուծումը քաղաքական հարթակ տեղափոխելու փոխարեն նախագահը, փաստորեն, հրաժարվում է այդ գործիքից և թողնում մեզ ճակատագրի քմահաճույքին»,- ասաց Փաստաբանների պալատի ղեկավարը։

Օրենքի համաձայն, վերոհիշյալ հարցով ՍԴ դիմելու նախագահի վերջնաժամկետը լրանում է այսօր, մարտի 9-ին։

Զոհաբյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը հղի է սպառնալիքներով Հայաստանի սահմանադրական կարգի նկատմամբ․ եթե ԶՈւ ԳՇ պետը հրաժարվի պաշտոնաթող լինելուց, իսկ գեներալները սատարեն նրան՝ նոր բախում կառաջանա:

«Եթե նախագահն այսօր չդիմի Սահմանադրական դատարան, մենք կփորձենք պարզել նախագահի վախերն ու մտահոգությունները: Ինչու՞ է նա վախենում վարչապետից: Ո՞րն է խնդիրը, որ նա մտափոխվեց: Նրանք նորից խնդրել են քաղաքացիության մասին փաստաթու՞ղթ ներկայացնել», - ասեց փաստաբանը:

Զոհրաբյանը նաև հայտարարեց, որ եթե նախագահն այսօր չդիմի Սահմանադրական դատարան, դա կոպիտ խախտում կլինի և կարող է հիմք հանդիսանալ իր պաշտոնանկության գործընթացը սկսելու համար:

Նա նաև հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանի նախագահն ինքն էր պահանջում Փաշինյանի հրաժարականը, իսկ այսօր նա գործողություններ է ձեռնարկում՝ համագործակցելով վարչապետի հետ: Սրա պատճառները պետք է պարզվեն, կարծում է Զոհրաբյանը:

Հայցագիրը ստորագրել են Արա Զոհրաբյանը, Ռոման Գասպարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Զինավոր Մեղրյանը, Վահագն Չախայանը, ինչպես նաև նրանց սատարող մի խումբ քաղաքացիներ: