Բավ է պառակտվել
11-03-2015 08:35

ԵՏՄ երկրների հանդիպմանը ՀՀ նախագահի չմեկնելը տարաձայնությունների պատճառ է դարձել

Հայաստանի արգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով՝ հայկական կողմը չի մասնակցի Աստանայում մարտի 12-13 կայանալիք ԵՏՄ անդամ-երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահների հանդիպմանը, քանի որ Հայաստանը որևէ տարաձայնություններ չունի այդ երկրների հետ: Նրա խոսքով այս երեք պետությունները միմյանց հետ խնդիրներ ունեն, որոնք իրենք չեն թաքցնում, և նրանք փորձում են հաղթահարել այդ տարաձայնությունները: Քոչարյանը նշեց, որ Հայաստանը նման տարաձայնություններ չունի, քանի որ վերջերս է դարձել ԵՏՄ-ի անդամ: Չնայած այն փաստին, որ որևէ հաղորդագրության մեջ չի նշվել, որ երեք նախագահների հանդիպումը կկայանա ԵՏՄ-ի ձևաչափով, այնուամենայնիվ Կրեմլի պաշտոնական կայքը նշել է, որ այդ հանդիպման ընթացքում «կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակը և հեռանկարները, ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ առկա ժամանակակիվ միտումները»: Աստանայում ԵՏՄ-ի լիիրավ անդամ հանդիսացող Հայաստանի նախագահի բացակայությունը «Ազգային ինքնորոշում» միության նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով, որևէ արտառոց երևույթ չէ: Նրա խոսքով դրանով իսկ ԵՏՄ-ի հիմնադիրների եռյակը «Տեր և ծառա» ձևաչափով, չափազանց քաղաքակիրթ ձևով հասկացնել է տալիս Հայաստանին, որ որոշումները իրենք են ընդունում, և հայաստանը այնտեղ անելիք չունի: Նա ընդգծեծ, որ ըստ երևույթին Ռուսաստանը բավականին բարյացկամ է տրամադրված Հայաստանի նկատմամբ և ամեն ձևով հասկացնել էտալիս, որ չի կարելի այդքան բթամիտ լինել, որպեսզի Հայաստանը որևէ լավ բան չսպասի նրանցից: Ղասախստանի նախագահի պաշտոնական կայքում նշվել է, որ հանդիպման օրակարգում կքննարկվեն երեք երկրների առևտրայի և տնտեսական գործակցությանը վերաբերվող հարցերը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր երկրի տնտեսությունում արձանագրվել են բացասական միտումներ, կրճատվել են արտահանման, մասնավոր փոխանցումների և ներդրումների ծավալները: