Բավ է պառակտվել
31-03-2014 17:31

Ինչո՞ւ են Քեսաբյան դեպքերը «վրիպել» համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունից

Մատի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջոկատները չորս կողմից լայնածավալ հարձակման անցան Լաթակիայի ուղղությամբ: Հարձակումը գործել են Թուրքիայի տարածքից : Քիչ ժամանակ անց համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլույի և այլ պշտոնյանների ձայանգրություն, որով պարզ դարձավ, որ Թուրքիայի մատն ուղղակիորեն խառն է այս գործում, և երկիրը ոչ միյան հեշտացրել է չարագործների մութքը Թուրքիա, այլ նաև նրանց է մատակարարել համպատասխան զինտեխնիկա: Այսօրվա դրությամբ ավելի քան 2600 մարդ է զոհվել ու շուրջ 5700-ն էլ վիարվորվել են: «21-րդ դարի Ցեղասպանություն» այսպես են մեկանաբանում մասնագետները Քեսաբյան իրադարձությունները, սակայն արի ու տես որ միջազգաին հանրությունն ավելի ակրևոր գործ ունի և գոնե լրատվամիջոցների մակարդակով չի լուսաբանվում հայաթափ եղած Քեսաբյան վարյագությունները: Համաշխարհային ԶԼՄ-ներն իրենց նեղություն չեն տալիս անրադառնալ «Խիստ ժողովրադավար» Թուրքիայի պահվածքին ու հանրությանը իրազեկել Քեսաբում տիրող իրավիճակի մասին: «Պատճառները երկուսն են. նախ միջազգային հարությունը չի ուզում բացահայտ հակաթուրքական դիրք գրավել և երկրոդ պատճառը այնն է, որ համաշխարահին հարնությունը այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում այս խնդրի վրա, պատճառաբանելով, որ Սիրայում պատերազամական գործընթացներ են և դեպքերը գնում են բանականոն հունով», - gisher.news-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն, անրադառնալով վերը նշված հարցին: Սոցիոլոգը նաև կարևորեց Ուկրայինայում տիրող իրավիճակը, որն իր վրա է հառել բոլորի՝ շագրգիռ և ոչ միայն կողմերի ուշադրությունը: «Եթե աշխարհում համամեմատաբար ավելի հանգիստ մթնոլորտ տիրեր, գուցե ավելի մեծ լիներ արձագանքն ու ուշադրությունը, անժխտել է, որ Ղրիմյան դեպքերը քող են գցել Քեսաբյան իրադարձությունների վրա: Նաև պետք է նաև չմոռանալ, որ Քեսաբում զոհվում և վիրավորվում են ոչ միայն հայերը ու մարդու իրավունքների տեսանկյունից բոլորն էլ հավասար են. կարևոր չէ ազգությունը: Հետևաբար սա կարող է հիմք հանդիսանալ արդարանալու, որ իրենք չեն կարող միայն հայերի զոհերի ու կորուստների մասին խոսել».-ավելացրեց Ահարոն Ադիբեկյանն ու խորհուրդ տվեց նույն կերպ շարունակել սփյուռքին և ՀՀ-ին բարձրացնել և կիզակետում պահել խնդիրը: «Այն որ Քեսաբյան դեպքերը կարող են ազդել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, կարծում եմ միամիտ կլինի հավատալ»,- ընդգծեց սոցիլոգը:


ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկանծու Գևորգ Մելքոնյանը մի հարցում համակարծիք է Ահարոն Ադիբեկյանի հետ. «Հիմնական պատճառը համարում եմ Ղրիմի դեպքեը և նաև այն հանգամանքը, որ այդ զինյալները հովանավորվում են արևմտյան որոշ պետությունների կողմից և հիմա նրանց դատապարտելը արևմտյան որոշ պետությունների կողմից կնշանակի որ այ մենք ենք զինել ու ֆինանսավորել այդ զինյալներին, որոնք այսօր իրականացնում են անմարդկային ու միջազգային կոնվենաները խախտող որոշումներ»-ընդգծեց պատմաբանն ու ավելացրեց, որ Թուրքիան որոշ գործողություններ համաձայնեցնում է ՆԱՏՕ-ի հետ և Քեսաբյան դեպքերը քիչ է հավանական, որ կազդեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: 
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը ևս անրադարձավ առաջ քաշված խնդրին ասելով, որ չնայած ՀՀ նախագահի համապատասխան ելույթները հղումներով տեղ գտան համաշխարհաին որոշակի լրատավամիջոցներում, այնուամենայնիվ պատշաճ անրադարձ ու մեկանաբանություններ չկան. «Չեմ կարող ասել, կանխակալ վերաբերմունք կա, թե ոչ, բայց գոնե այն փաստը որ 21-րդ դարում ցեղասպանություն հիշեցնող իրադարձություններ են ծավալվում, պիտի ստիպեին միաջազագային հանրությանն ու հատակապես ԶԼՄ-ների ուշադրություն դարձնել և հասկանլ, որն ինչ որ բանն իր տեղում չէ»,-ասաց մեդիա մասանագետն ու ավելացրեց. «Տեղեկատավական պատերազմների ու մեդիա ճնշումների համար պետք է ներգրավվեն նաև ոլորտի հայ մասնագետները»: Աստղիկ Ավետիսյանի խոքով, չնայած տարվում են նման աշխատանքներ, սական ներքին միջավայրի համար են և պետք է սա տանել դեպի միջազագային հարթակ: gisher.news-ի թղթակցի հետ զրույցում բոլոր մասնագետներն էլ համակարծիք էին որ Քեսաբյան դեպքերը դժվար թե ճնշում գործադրեն Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: 


Հարկ է նշել, որ նույնիսկ կշիռ ունեցող լրատվամիջոցները չեն անրադառնում այս հարցին, իսկ անրադառնալու դեպքում, այդ նյութերը կցկտուր են ու ոչինչ չասող:
Հիշեցնենք միայն, որ համաշխարահին ճանաչում ունեցող հայերը հնարավոր լծակներն օգտագործում են միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա սևեռելու համար: 

Տաթև Առաքելյան