Բավ է պառակտվել
23-11-2019 20:37

Ինչու՞ է ԱՄՆ սենատն արգելափակել Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իտալական Ria News 24 պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության արգելափակումը։

Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահը՝ կոնգրեսի վերին պալատում 100 սենատորից յուրաքանչյուրը կարող է արգելափակել հարցը քվարկության դնելու նախաձեռնւթյունը։ Նոյեմբերի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավական հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեմը (հանրապետական՝ Հարավային Կարոլինա նահանգից) արգելափակել է օրենսդրական մարմնի վերին պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Նա պատճառաբանել է, թե օրենսդիրները չպետք է ոչ գունազարդեն, ոչ էլ նորից գրեն պատմությունը։ Այս իրավունքից օգտվել է նաև Ջորջիա նահանգից սենատոր Դեվիդ Պերդյուն, ում կարծիքով Ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը Սենատում կարող է բարդեցնել ԱՄՆ և Թուրքիայի հարաբերություններին առնչվող այլ վիճելի հարցրերի կարգավորումը։

“Շատ կարևոր է, որ Միացյալ նահամնգներն, ինչպես և մյուս երկրները, շարունակեն մասնակցել նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներին։ Հայերը շնորհակալ են Իտալիային և իտալական խորհրդարանին նախորդ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար։ Այս նույն գործընթացը շարունակվում է աշխարհի տարբեր մասերում։ Թուրքիայի համար նույնպես կարևոր է հաշվի առնել սեփական պատմությունն”,- ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով, աշխարհում կատարված յուրաքանչյուր ցեղասպանության ճանաչումը հաջորդ ցեղասպանությունը կանխելու պարտավորություն է, ազդանշան բոլոր հետապնդվողներին, որ այլևս ոչինչ անպատիժ չի մնա։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։