Բավ է պառակտվել
18-06-2019 18:17

<<Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին>> .ԲՀԿ պատգամավորի հարցը ՍԴ դատավորի թեկնածուին

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան: Քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը,արդեն երկրորդ անգամ : Ի դեպ Գրիգորյանը, ժամանակին լեգիտիմ նախագահ չէր համարում Արմեն Սարգսյանին
Դատավորի թեկնածունին <<Իմ քայլը>> խմբակցությունը հարցախեղդ չարեց ի տարբերություն նախորդ թեկնածուների: Գուցե դա պայմանավոված էր այն հանգամանքով որ Վահե Գրիգորյանը ընկերներ ունի <<Իմ քայլը>> դաշինքում:
Հավանաբար այս ամենը կանխազգալով <<Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Գրիգորյանը խնդրեց Վահե Գրիգորյանին վերահաստատել՝ «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» արտահայտությունը՝ նկատի ունենալով, որ Գրիգորյանն ունի ընկերական հարաբերություններ «Իմ քայլի» որոշ պատգամավորների հետ։ 
<< Ես ընկերներ ունեմ <<Իմ քայլում>> ու նաև տարբեր թիմերում։ Անկախ նրանից՝ նրանք իմ ընկերներն են, իմ ընկերները չեն, դատավոր երդում տալու պահից, երբ որ ես դառնամ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»,-ասաց նա։
Լուսավոր Հայաստանից պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ ուսումնասիրել էր Վահե Գրիգորյանի կենսագրությունն ու 1999թ- ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված դատախազների պաշտոնեական պիտանելիության ցուցակ հայտնաբերել, որտեղ, ըստ պատգամավորի ուշագրավ բացահայտում կար: Այդ ցուցակում եղել է Միշա Գրիգորյան անուն ազգանունով անձ:
<<Եթե չեմ սխակվում ձեր հայրն է, արդյո՞ք ձեր հոր համակարգում լինելը դեր ունի ձեր այս բացառիկ ձեռքբերումների մեջ»,- հարցրեց Գորգիսյանը:
Ի պատասխան թեկնածուն ասաց,որ իր հայրը իհարկե մասնակցություն ունի իմ բոլոր հաջողությունների մեջ, որովհետև իմ հայրն է ու ինքն է դաստիարակել:
<<Իմ հայրը բանվոր մարդ է եղել, իմ մայրն էլ հաշվապահ է, սովորական ծառայող, իմ մասնագիտական հաջողությունները ձեռք եմ բեդրել իմ վաստակով և աշխատանքով, բայց դրանց համար ամբողջությամբ պարտական եմ առաջնահերթությամբ հորս, հետո մորս, էդ Միշա Գրիգորյանն իմ հետ կապ չունի»,-ասաց Գրիգորյանը:
Հարցադրման հերթը <<Բարգավաճ Հայաստան>>   խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին էր,ում համար անհասկանալի է՝ ինչու է թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:

Պետրոսյանը Վահե Գրիգորյանին հիշեցրեց նախկինում իր արված արտահայտություններից մեկը ու նման հարցադրում արեց

<<Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում>>, - դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին, հարցադրում արեց Պետրոսյանը:

Պատգամավորը հիշեց նաև Վահե Գրիգորյանի մի հայտարարություն, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. <<Բա որ նախագահը լեգիտիմ չէ, դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել>>:

 

Արմինե Գևորգյան