Բավ է պառակտվել
24-03-2023 14:55

ԱՄՆ շուրջ 70 օրենսդիր պահանջում են Վաշինգտոնից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամ 18 նահանգից միացել են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը դադարեցնելու պահանջին։

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի գլխավորած երկկուսակցական խումբը հերթական անգամ հանդես է եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով:

Կոնգրեսականների հայցը, որը համընկնում է Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետ, Պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:

«ԱՄՆ-ի շարունակական ռազմական օգնությունն Ադրբեջանին իրենից ներկայացնում է «անցաթուղթ» ադրբեջանական ագրեսիայի համար, կանաչ լույս ադրբեջանական էսկալացիայի համար: Դա պետք է դադարեր նախագահ Բայդենի պաշտոնավարության հենց առաջին օրը. նա պաշտոնը ստանձնեց՝ որպես Ալիևին զինելու և օգնելու սուր քննադատ: Բայց եթե մեր նախագահը չանի այն, ինչի ճիշտ է, ապա Կոնգրեսը պետք է գործի», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը։