Բավ է պառակտվել
12-08-2022 18:29

ՌԴ վերահսկողության տակ են գտնվում օգտակար հանածոների12,4 տրիլիոն դոլար արժողությամբ ուկրաինական հանքավայրեր

Ուկրաինայում Ռուսաստանի վերահսկողության տակ են հայտնվել օգտակար հանածոների հանքավայրեր, որոնք գնահատվում են 12,4 տրիլիոն դոլար, գրում է РБК-ն՝ The Washington Post-ին հղումով։

Դրանք ածուխի 41, բնական գազի 27, պրոպանի 14, նավթի ինը, երկաթի հանքաքարի վեց, ինչպես նաև տիտանի հանքաքարի, ցիրկոնիումի, ստրոնցիումի, լիթիումի, ուրանի, ոսկու և կրաքարի մեծ հանքավայրեր են։

Այս տարածքներում են գտնվում ուկրաինական ածխի հանքավայրերի 63%-ը, մետաղների հանքավայրերի 42%-ը, հազվագյուտ հողային տարրերի հանքավայրերի 33%-ը, բնական գազի 20%-ը և նավթի 11%-ը: