Բավ է պառակտվել
08-06-2020 13:48

Արտակ Դավթյանն ազատման դիմու՞մ է գրել

Մի շարք լրատվամիջոցներ հղում անելով իրենց աղբյուրներին տեղեկացնում են, որ ազատման դիմում է գրել ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանը։
Հիշեցնենք, որ երեկ տեսանյութ հրապարակվեց այն մասին, թե ինչպես է Դավթյանը արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքը նշում էր Բագրևանդի առանձնատանը՝ 100-ից ավելի հյուրերի մասնակցությամբ։ Գուցե դա էլ դարձել է հրաժարականի պատճառ:
Իսկ այսօր առավոտյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ մինչև այսօր ժամը 12-ը հարցը պետք է քննարկվեր:
Ավելի վաղ Դավթյանը ասել էր, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, եթե որդու հարսանյաց արարողության ժամանակ օրենք է խախտել, թեպետ անձամբ այդպես չի կարծում:«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք»,- ասված էր նրա կողմից տարածած հայտարարության մեջ։

 

 

Արմինե Գևորգյան