Բավ է պառակտվել
12-10-2018 17:43

Ամփոփվել են ֆրանկոֆոնիայի արդյունքները, ընտրվել է ՖՄԿ նոր գերագույն քարտուղար (լուսանկարներ)

 

Երևանում ուրբաթ օրն իր աշխատանքն է ավարտել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազամակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի մասնակիցները ընտրել են կազմակերպության նոր գլխավոր քարտուղար և որոշել են հաջորդ գագաթնաժողովի անցկացման վայրը։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է, որ գագաթնաժողովի շրջանակներում մշակվել է ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ որդեգրվել են հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար։

“Այս ճանապարհային քարտեզը վերահաստատում է ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը, նրա կայուն հանձնառությունը` հանուն մարդու իրավունքների, մարդասիրության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, նրա նվիրվածությունը լեզվական և մշակութային բազմազանությանը”,- ասել է նա։ Ըստ Մնացականյանի, Հայաստանը՝ որպես ՖՄԿ գործող նախագահ, համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ-ի և մարդու իրավունքների ու կենսաբազմազանության պաշտպանության ոլորտի կազմակերպությունների հետ, մտադիր է մի շարք նորարարություններ ներդնել տնտեսական և ինչպես նաև թվային տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերի մշակման համար:
Նա նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է կազմակերպել տնտեսական ֆորում՝ տարածաշրջանային ինտեգրացիայի պահմանման և տարբեր երկրների միջև գործընկերության հաստատման համար:

Գագաթնաժողովի մասնակիցները փակ դռների ետևում ՖՄԿ նոր գլխավոր քարտուղար են ընտրել Ռուանդայի արտաքին գործերի նախարարին։

 

Կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար, Ռուանդային արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ նման խոշոր կառույցի ղեկավար ընտրվելն իր համար մեծ հնարավորություն է։

“Այս կյանքում շատ բան տեղի է ունենում պատահականության բերումով։ Ես երկու տարի ապրել եմ Թունիսում և այժմ, գլխավորելով ՖՄԿ-ն՝ կրկին կմեկնեմ այնտեղ մասնակցելու կազմակերպության հոբելյանական 50-րդ գագաթնաժողովին”,-ասել է նա։
Մուշիկիվաբոն ընդգծել է, որ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առավելագույնս ջանք կգործադրի, որպեսզի ՖՄԿ-ն աշխարհում իր ուրույն տեղը զբաղեցնի կազմակերպության սկզբունքների տարածման, երիտասարդությանը նոր հնարավորություններ տրամադրելու նպատակով։

“Ես աֆրիկուհի եմ, բայց ես աշխարհի քաղաքացի եմ։ Ես կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի երիտասարդները կարողանան ինքնարտահայտվել և բացահայտել իրենց տաղանդները, հատկապես՝ Աֆրիկայում “, - ասել է նա։

Գագաթնաժողովն իր աշխատանքն ավարտել է ուրբաթ օրը։ Նրա մասնակիցները լսել են ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի զեկույցը, ընդունել են ամփոփիչ հայտարարությունը, Երևանի հռչակագիրը, գագաթնաժողովի այլ փաստաթղթեր, լսել են ՖՄԿ ասոցացված անդամների հայտարարություններն, ինչպես նաև հաստատել են Թունիսը, որպես երկու տարի անց կայանալիք հոբելյանական 50-րդ գագաթնաժողովի անցկացման վայր։

ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունեցել է հոկտեմբերի 11-12-ը Երևանում ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, որը սկսվել է հոկտեմբերի 7-ին և տևել մինչև հոկտեմբերի 12-ը։ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) կազմակերպված գագաթնաժողովին մասնակցել են պատվիրակություններ ՖՄԿ անդամ 84, ինչպես նաև այդ միջազգային կառույցի գործընկեր և դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներից։ Մասնակիցների թվում են 38 երկրի առաջնորդներ։

Նախօրեին Հայաստանը երկու տարի ժամկետով ստանձնել է ՖՄԿ նախագահությունը։

Գագաթնաժողովին մասնակցել են այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են՝ Կամերունը, Կամբոջան, Բուրունդին, Բուրկինա Ֆասոն, Բելգիան, Եգիպտոսը, Հունաստանը, Գվինեան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սենեգալը, Սեյշելները, Շվեյցարիան, Թունիսը, Վիետնամը, Վանուատուն, Գանան, Արգենտինան, Կոսովոն, Վրաստանը, ԱՄԷ-ն, Մեքսիկան, Չեռնոգորիան, Էստոնիան, Լիտվան, Ուկրաինան, Սերբիան, Սլովակիան։