Բավ է պառակտվել
13-06-2019 14:59

Հեռացողին ճանապարհում են ծափերով

Կառավարությունը ծափահարություններով է ճանապարհել արդարադատության արդեն նախկին Արտակ Զեյնալյանին: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերջինս համատեղ աշխատանքի համար:
<<Այսօր կառավարության առաջին նիստն է, որ անցկացնում ենք առանց արդեն արդարդատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի:Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ–ում պետության կառավարման և հետագա զարգացման ու շինարարության գործում»:
Փաշինյանը գործադիրի անդամներին առաջարկեց ավանդույթ ձևավորել ու կառավարության անդամներին հրաժեշտ տալ ծափահարություններով: «Կարծում եմ՝ մեր գործընկերոջը արժի ծափահարություններով ճանապարհել»,-ասաց Փաշինյանը;
Ի դեպ Արտակ Զեյնալյանը ներկա չէր կառավարության նիստին։ Նա հրաժարական էր ներկայացրել հունիս 7 –ին :

 

Արմինե Գևորգյան