Բավ է պառակտվել
06-12-2015 19:25

Ոստիկանության ուժեր են բերվել Ազատության հրապարակ, որտեղ ընդդիմության ցույց է ծրագրված

Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, որտեղ մի քանի րոպեից պետք է սկսվի «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ցույցը, կենտրոնացվել են ոստիկանության զգալի ուժեր:  Հարակից փողոցներում և հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում հերթապահում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ սաղավարտներով և վահաններով, կանգնած են ոստիկանական մեքենաներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ են նույնպես գտնվում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ «Նոր Հայաստան» շարժումը դեմ է սահմանադրության բարեփոխումներին։ Մայր օրենքի փոփոխության հանրաքվեն անցկացվեց կիրակի Հայաստանում։ Հիմնական օրենքի լրացումները ենթադրում են անցում խորհրդարանական իշխանավարման։