Բավ է պառակտվել
02-05-2019 13:30

Հայաստանում քաղաքական պայքարը չպետք է ծավալվի Փաշինյանի, Սարգսյանի և Ծառուկյանի միջև

Հայաստանում քաղաքական պայքարը չպետք է ծավալվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և “Բարգավաճ Հայաստան” խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև, գրել է “Հայկական ժամանակ” թերթը։

Մոտ ժամանակներս պարզ կդառնա, արդյո՞ք իշխող կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու առաջարկով։ Սակայն, ինչպես նշվել է խմբագրական հոդվածում, այս հարցի քննարկումն ինքին այն բանի վկայությունն է, որ Հայաստանում ուշագրավ խմորումներ են սկսվել։

“Խնդիրն այն չէ՝ ԲՀԿ կուսակցության պատգամավորները լա՞վն են, թե վատը։ Խնդիրն այն է, որ եթե Գագիկ Ծառուկյանը մի օր որոշի կուսակցության կորիզի «սաստավը փոխել» և հասարակությանը բացարձակապես անծանոթ մարդկանց ներգրավի, դրանից այդ կուսակցության վարկանիշն ընդհանրապես չի փոխվի։ Խնդիրն այն է, որ այստեղ ոչ թե քաղաքական ազդեցության հարց է, այլ այն, որ Ծառուկյանը խոշոր գործարար է և որպես այդպիսին էլ ընկալվում է հասարակության մեծամասնության կողմից։ Չի բացառվում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ֆինանսկան ռեսուրսներն ավելի պակաս լինեն, բայց հասարակության կողմից նա առաջին հերթին ընկալվում է որպես քաղաքական գործիչ”,- ասվում է հոդվածում։

Հետևաբար, ինչպես նշվել է հրապարակման մեջ, մուլտիմիլիոնատեր Գագիկ Ծառուկյանի կողմից սեփական կուսակցությունն անձամբ ղեկավարելն ու խորհրդարանում լինելը, որքան էլ տարօրինակ հնչի, թուլացնում է այդ կուսակցական քաղաքական կշիռն ու ԲՀԿ-ի ընկալումը՝ որպես կայացած քաղաքական ուժ։

“Սեծ հաշվով, խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը պիտի ընթանա ոչ թե, ասենք, Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի կամ որևէ այլ լիդերի, այլ նրանց ղեկավարած քաղաքական կուսակցությունների միջև։ Դա քաղաքական համակարգի, ու հետևաբար՝ նաև պետության կայունության կարևորագույն նախապայմանն է”,- նշվել է խմբագրական վերկուծական հոդվածում: