Բավ է պառակտվել
08-11-2014 16:12

Քաղաքական նոր հարթակի, նոր ընդդիմության անհրաժեշտության կարիք կա. Փաշինյան

Այսօր «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարի ժամանակ իր ելույթում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը տեսակետ հայտնեց, ըստ որի, քաղաքական նոր հարթակի, քաղաքական նոր ընդդիմության անհրաժեշտության կարիք կա: «Այսօր Հայաստանի քաղաքական համակարգը հասել է այն աստիճանի, որ վերածվել է սուպերլիդերների համակարգի, որոնք կայացնում են որոշումներ, ոչ թե քննարկում, իսկ մյուսները ենթարկվում են այդ որոշումներին»,-ասաց ընդդիմադիր գործիչը: Ըստ նրա՝ եթե քաղաքական դաշտում բոլոր սուբյեկտները գործեն հռչակած այդ դիրքորոշումների հիման վրա, ապա նոր հարթակի ձևավորումը չափազանց դժվար կլինի, եթե ոչ՝ անհնար:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց կոմպրոմիսի հասնելը, ինչը չի նշանակում կապիտուլյացիա: «Մենք ասում ենք ցանկացած հարց, գաղափար ենթակա է քննարկման»,- ասաց նա և նկատեց, որ քաղաքական դաշտում շատերն իրենց յուրաքանչյուր ասածը համարում են վերջնական և անբեկանելի: