Բավ է պառակտվել
11-10-2018 15:49

Քաղաքական վակուումը կարող է վարկյանապես պայթեցնել իրավիճակը Հայաստանում․ փորձագետ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց այդպես ձգտում է վարչապետը, կդառնան ընտրություն ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի մեջ, այլ հեղափոխական տրամադրությունների տեր քաղաքացիների աջակցություն։

Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը Gisher.News -ին տրված հարցազրույցում։

Փորձագետի կարծիքով, խոհրդարանի ընտրությունների արդյունքները, եթե դրանք, այնուամենայնիվ, կայանան դեկտեմբերին, քիչ բանով կտարբերվեն սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններից, որոնց ընթացքում կառավարության ղեկավարի աջակցությունն ունեցող “Իմ քայլը” դաշինքը հավաքեց ընտրողների ձայների ավելի քան 80%-ը։ Նա հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն այս անգամ կարող է հավաքել ձայների ավելի քան 90%-ը։

Իմանալով, որ համաձայն Ընտրական օրենսգրքի Ազգային ժողովում ընդդիմությանը տրվում է տեղերի 30%-ը, շատ կուսակցություններ միայն կփորձեն մեկը մյուսից առաջ անցնել և խորհրդարան անցնել՝ հասկանալով, որ չեն ունենա բարձր ցուցանիշներ, նշել է Սարգսյանը։

Փորձագետի կարծիքով, վերջին տարիներին ավանդաբար երկրորդ-երրորդ տեղը զբաղեցնող քաղաքական ուժերն այս անգամ կարող են ընդհանրապես չհաղթահարել անցողիկ շեմը։

“Խորհրդարանում՝ հասարակական կտրուկ արձագանքի արժանացած վերջին իրադարձություններից հետո ”Բարգավաճ Հայասատան” կուսակցությունը զգալիորեն կորցրել է իր վարկանիշը։ Նրանք Երևանի ընտրությունների ժամանակ հավաքել էին ձայների 6-7%-ը, սակայն դժվար է ասել, ինչպիսին կլինի այդ ցուցանիշն այս անգամ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս պետք է որոշի, արդյոք ցանկություն ունի պայքարել պատգամավորական մանդատների համար։ Նրանք դեռևս նման ցանկություն չեն արտահայտել։ ՀՀԿ-ն հարժարվել էր մասնակցել ավագանու ընտրություններին, հավանական է, հասկանալով, որ կարող է ընդհանրապես ձայն չհավաքել և խայտառակվել” , - ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։

Խոսելով “Բարգավաճ Հայաստանի” վարքագծի մասին, որն սկզբում կողմ է քվեարկել խորհրդարանում ՀՀԿ-ի ներկայացրած վիճահարույց օրինագծին, իսկ ապա հուշագիր է ստորագրել՝ այսպիսով սատարելով խորհրդարանական ընտրւթյունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը և Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Սարգսյանը հիշեցրել է, որ ԲՀԿ-ն մեկ մարդու կուսակցություն է։ Փորձագետի կարծիքով, ԲՀԿ-ն, ըստ երևույթին հույս է ունեցել որ “Ազգային ժողովի կանոնակարգի մասին” օրինագծի ընդունումից հետո ինչ-որ բան կարող է փոխվել իրենց օգտին, սակայն խորհրդարանի շենքի մոտ տասնյակ հազարավոր մարդկանց հավաքվելուց հետո ԲՀԿ-ն հասկացել է, որ իրավիճակն անհույս է։

“Կարևոր է հասկանալ, ինչ է մեզ սպասում ապագայում․“Քաղաքացիական պայմանագրի” կուսակցական ցուցակներով խորհրդարան կգան մարդիկ, ում ոչ-ոք չի ճանաչում։ Ո՞վ են նրանք։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Ի՞նչ սկզբունքով են հայտնվել ցուցակում։ Դա անհասկանալի զանգված է։ Հետաքրքիր է, ինչպես իրեն կդրսևորի այս խոհրդարանը։ Հնարավոր է, որ այն լրիվ մեռյալ լինի, հնարավոր է, որ այնտեղ անդադար վեճեր լինեն”,- նշել է քաղաքագետը։

Այսօր, նշել է Սարգսյանը, մարդիկ հեղափոխական գիծն է պահում օլիգարխիկ համակարգից մեկընդմիշտ ազատվելու համար, մարդկանց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Նրա կարծիքով, սակայն, գործող կառավարությունը պետք է խորհի, ինչ է տեղի ունենալու ընտրություններից հետո, քանի որ հակակշիռ հանդիսացող ընդդիմադիր ուժի բացակայության պայմաններում կարող է առաջանալ քաղաքական վակուում։ “Դա շատ վտանգավոր է։ 2008թ․ նախագահական ընտրություններից հետո քաղաքական իրավիճակի պայթյունը քաղաքական վակուումի հետևանք էր։ Վակոումը կարող է առաջանալ ակնթարթորեն և կտրականապես փոխել իրավիճակը”,- ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարը։

Նրա խոսքերով, կարևոր չէ, որ այժմ նման իրավիճակը բնական ճանապարհով է առաջանում, այսինքն քաղաքացիներն իրենք են իրենց ձայները տալիս, իսկ այն ժամանակ այդ ձայներն արհեստականորեն կլանվում էին գործող համակարգի կողմից։

Սարգսյանը համաձայն է, որ ամբոխի օգնությամբ պետության կառավարումը ՝ վերջինիս հույսերը չիրականանալու դեպքում, կարող է Փաշինյանի դեմ շրջվել։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին իր աջակցությունը վայելող “Իմ քայլը” դաշինքի համոզիչ հաղթանակից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրության մասին։ Ավելի վաղ, կառավարության ղեկավարը և խորհրդարանական ուժերը խոսում էին ընտրությունները հաջորդ տարվա մայիսին անցկացնելու հնարավորության մասին։ Հոկտեմբերի 2-ին նախկին իշխանական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն հրավիրել է արտահերթ նիստ և “Բարգավաճ Հայաստան” ու ՀՅԴաշնակցություն կուսակցությունների օժանդակությամբ ընդունել “Ազգային Ժողովի կանոնակարգի մասին” օրենքում փոփոխությունների օրինագիծը, նպատակ ունենալով բարդացնել խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացները։ Այնուամենայնիվ պատգամավորները ստիպված են եղել քվեարկել ոչ ստանդարտ պայմաններում, քանի որ օրենսդիր մարմնի շենքը “պաշարվել է” վարչապետի կոչով բողոքի ակցիայի հավաքված քաղաքացիների կողմից։

Հոկտեմբերի 8-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և ստորագրել ընթացիկ տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հուշագիրը։ Համաձայն փաստաթղթի՝ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրություններն անցկացնելու նպատակով Փաշինյանի հրաժարականի դեպքում “Ծառուկյան” դաշինքը պարտավորվում է վարչապետի թեկնածու չներկայացնել և որևէ այլ թեկնածուի չսատարել։ Ավելի ուշ, կառավարության ղեկավարի՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններն անցկացնելու, նախաձեռնությանը աջակցել են ՀՀԿ նախկին և ներկա 18 պատգամավոր։
ՀՅԴ-ն, ըստ էության, կողմ է արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտությունների անցկացմանը, միաժամանակ հայտարարելով, որ կուսակցության օրակարգում նման հուշագիր ստորագրելու հարց չկա։ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ, չընդունելով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին բերված կառավարության փաստարկները, վարչապետի պաշտոնին իր թեկնածուին ներկայացնելու մտադրություն չի ունեցել և չունի։ Խմբակցությունն ընդգծել է, որ իր պատկերացմամբ “արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը մայիս-հունիս է”։

 

Հեղինակային հոդված