Բավ է պառակտվել
10-03-2015 12:47

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Տեր-Պետրոսյանը մենակ թողեցին Ծառուկյանին. Իսագուլյան

ՀՀԿ Խորհրդի նիստից հետո Գագիկ Ծառուկյանը մենակ մնաց: Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ փետրվարի 12-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց ճիշտ չպահեցին: «Եռյակի լիդերները պարտավոր էին կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հարկ չհամարեց Ծառուկյանի հետ առաջին դեմքով հանդիպել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ նշելով, որ եթե փետրվարի 20-ին հանրահավաքը կայանար, ապա առնվազն 200 հազար մարդ կհավաքվեր Ազատության հրապարակում: Նրա խոսքով՝ ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարվելը Ծառուկյանի ամենաճիշտ որոշումն էր: