Բավ է պառակտվել
25-03-2023 21:38

Քաղաքագետ. Ռուսաստանը չի կարող ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն ստիպված է հավասարակշռել

Ռուսաստանը չի կարող ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն ստիպված է հավասարակշռություն պահպանել, ինչը, սակայն չի մեծացնում հայերի լավատեսությունը։ Այս մասին 360 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

«Նիկոլ Փաշինյանի կողմից արևմուտքի նկատմամբ բոլոր երկիմաստությունները օբյեկտիվ հիմքեր ունեն: Երբ հայ հասարակությունը իսկապես ցանկանում է, որ Ռուսաստանը աջակցեր միայն Հայաստանին՝ հաճախ ասում է. «Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, միշտ նրա կողքին է, իսկ Ռուսաստանը ինչ-որ կերպ հավասարակշռություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է Թուրքիայի պես լինել, ես պատասխանում եմ. «չի ստացվի, մենք տարբեր նպատակադրումներ ունենք»։
Եթե Թուրքիան շեշտը դնում է թյուրքական համերաշխության վրա, ապա մենք ասում ենք, որ ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները մեր թշնամիները չեն, ժամանակն մենք մի ընդհանուր պետություն էինքլ»,- ընդգծել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ տարբեր գնահատականներով Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն հայ և ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի։ Ավելին, Ռոստովի մարզում 18-րդ դարից սկսած շատ հայեր են ապրում, իսկ ադրբեջանցիներն անհիշելի ժամանակներից ապրում են Հարավային Դաղստանում՝ Դերբենտում; նրանք բոլորը ռուսաստանցիներ են։

Ոչ թե սեր, այլ փոխադարձ շահեր

Մարկեդոնովը նշել է դաշնակիցների հետ Ռուսաստանի իշխանությունների աշխատանքի կարևորությունը։ «Դաշինքը սիրո մասին չէ, դաշինքը փոխադարձ շահերի մասին է, որոնք ունեն Ռուսաստանը և Հայաստանը: Եվ մենք պետք է արդյունավետ խոսենք այդ թեմաների շուրջ, հանդիպումներ անցկացնենք»,- ընդգծել է փորձագետը՝ հիշեցնելով, որ փոխզիջումներ այնպիսի բարդ հարցում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, հաջողվել է գտնել օրեր առաջ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո։

«Աշխարհընկալումը Հայաստանում և Ռուսաստանում տարբեր է։ Մենք ունենք ասիմետրիկ ընկալում։ Միջուկային տերություն, որը հավակնում է լինել համաշխարհային օրենքի և կարգի առաջնորդներից մեկը, և փոքր երկիր, որը պարտություն է կրել ղարաբաղյան երկրորդ պատերազմում. սրանք տարբեր քաշային կատեգորիաներ են։ Ուստի անհրաժեշտ են որոշակի դժվարությունները, էմոցիաները կողք դնել և հանդես գալ ընդհանրացումներով, բայց միայն տվյալները ստուգելուց հետո»,- ասել է Մարկեդոնովը՝ Հայաստանն ու Ռուսաստանը գժտեցնելու որոշ ուժերի համառ փորձերը։

Դաշնակիցների սահմանափակ ընտրություն

Երևանի կարևոր քաղաքական գործընկերների թվում քաղաքագետը թվարկել է Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը, ընդգծելով, որ այդ երկրներն այնքան ներդրում չեն անի Հայաստանի անվտանգության ապահովման գործում, որքան Ռուսաստանը։

«Ռուսաստանն ուղիղ և փոխաբերական իմաստով քարտեզներ ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։ Ռուսական խաղաղապահ զորախումբը Ղարաբաղում է․ վատ, թե լավ, բայց ուրիշ չկա», - ասել է Մարկեդոնովը։

Նրա խոսքով, Ռուսաստանից հատուկ կրեատիվություն է պահանջվում. անհրաժեշտ է բացատրել ռուսական դիրքորոշումը, խոսել տարբեր հայ լսարանների, այդ թվում՝ երիտասարդության հետ, բացատրել ընտրության սահմանափակությունը, բայց միևնույն ժամանակ ցուցաբերել կարեկցանք հայ ժողովրդի նկատմամբ. սա չափազանց կարևոր է: