Բավ է պառակտվել
24-11-2014 12:42

Ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի որոշումներին.դեսպան

Այսօր առաքելության ավարտի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարեց, թե Հայաստանը առանձնահատուկ իրավիճակում է: Մենք դա հիանալիորեն հականում ենք և ըմբռնումով մոտենում այդ երկրի որոշումներին:
Ի պատասխան հարցին՝ ինչպիսին էր Հայաստանը 5 տարի առաջ և ինչիպիսին է այն այսօր, դեպանը նկատեց, որ Հայաստանին ծանոթ է արդեն մոտ 30 տարի: Նրա խոսքով՝ 80-ական թթ վերջի եւ 90-ական թթ սկզբի հետ ներկայիս Հայաստանի համեմատությունը ակնհայտ է դարձնում ձեռքբերումների առկայությունը: «Սակայն անկեղծ կլինեմ: 80-ական թթ. Հայաստանը շատ ոլորտներում ավելի առաջավոր էր, քան Լեհաստանը: Այսօր Լեհաստանը համարվում է Կենտրոնական Եվրոպայի առաջավոր պետություններից մեկը՝ աշխարհի տնտեսությունում զբաղեցնելով 20-րդ, իսկ ԵՄ-ում՝ 6-րդ տեղը՝ հանդիսանալով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ: Մի հարց կա, որի պատախանն ինքս դժվարանում եմ գտնել. 25 տարվա ընթացքում Հայաստանը կարո՞ղ էր ավելիին հասնել: Հայաստանը առանձնահատուկ իրավճակում է: Մենք դա հիանալիորեն հականում ենք եւ ըմբռնումով մոտենում Հայաստանի որոշումներին: Չնայած իմ ներքին համոզվածությանը, որ ԵՄ-ի հետ ասոցացումը երկրում բարեփոխումների համար առավել լայն ճանապարհ կբացեր», - նշեց դեսպանը:
Դիվանագետը նաև ընդգծեց, որ Հայաստանը անկախ երկիր է. «Լեհատանը սատարում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս հարցում Հայաստանը միշտ կարող է ակնկալել ԵՄ-ի եւ Լեհաստանի աջակցությունը: Ընդհանուր առմամբ, այս կամ այն համակարգին անդամակցությունը ցանկացած դեպքում ինքնիշխանության մասնակի կորուստ է: Աշխարհի կարգն այդպիսին է: Լեհաստանը, դառնալով ԵՄ-ի անդամ, իր լիազորությունների մի մասը փոխանցեց այդ կառույցին»: Վերջինս նաև շեշտադրեց, որ սա Հայաստանի ընտրությունն է: Ոք ոք նրան չի ստիպում: