Բավ է պառակտվել
31-03-2020 18:46

Առանց ընդդիմությանը սպասելու՝ հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեցին (Տեսանյութ)

Ազգայիին ժողովն այսօր՝ մարտի 31-ին արդեն երկրորդ արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված երկու օրինագծերը:

Առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն էր, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, քանի որ առաջին ընթերցմամբ այն արդեն ընդունվել էր:

Նշենք, որ արտահերթ նիստն անցավ առանձ ընդդիմության ներկայացուցիչների:

Քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին ենթադրաբար ժամը 21.30-ից լինել ԱԺ-ում. «Ժամը 21.30-21.45-ի շրջանում մենք կգումարենք մեր երկրորդ նիստը, այս նախագծերի երկրորդ ընթերցման համար»: