Բավ է պառակտվել
27-11-2022 18:11

ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը կշարունակվեն, բայց միավորումը մնում է պահանջված․ Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին խանգարելու փորձերը կշարունակվեն, սակայն, չնայած դրան, կազմակերպությունը շարունակում է պահանջված լինել, կիրակի օրը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը միշտ եղել են, դրանք կշարունակվեն»,- ասել է Կրեմլի խոսնակը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Ամեն դեպքում, այժմ մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր դժվարություններին, չնայած անդամ երկրների միջև հնարավոր հակասություններին, ամեն դեպքում կառույցը պահանջված է։ Այն ամբողջությամբ ցուցադրել է իր պահանջվածությունն ու արդյունավետությունը։ Նկատի ունենք Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,- ընդգծել է Պեսկովը։