Բավ է պառակտվել
29-04-2014 19:46

Փոքր և միջին բիզնեսով զբաղվողները կազատվե՞ն հարկերից

Ըստ ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր, տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի փոքր բիզնեսին հարկավոր է ազատել շրջանառության հարկից:Նրա խոսքով, կուսակցությունն արդեն ներկայացրել է համապատասխան օրինագիծը:

Երկու տարվա ընթացքում հանրապետությունում շուրջ 3 հազար փոքր խանութներ են փակվել, իսկ միայն 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում` արդեն հազար: Գոյատեւելու համար փոքր սուբյեկտները պետք է ազատված լինեն հարկից: Դա ոչ միայն նրանց կփրկի, այլ նաեւ`ստեղծված աշխատատեղերը:

՛՛Կառավարությունը քննարկել է մեր առաջարկությունը եւ պատրաստ է տարեկան մինչեւ 10 մլն դրամի չափով շրջանառություն ունեցող սուբյեկտներին ազատել հարկից: Մենք 58,35 մլն դրամի շեմն ենք առաջարկում: Այս պարագայում բյուջեն 15 մլրդ դրամի պակասորդ կտա: Ինչո՞վ այն լրացնել: Օրինակ` այս տարի կուտակային համակարգի կենսաթոշակային վճարումների ծավալը 20,6 մլրդ դրամ է կազմելու:
Բացի այդ, ներկայումս մեր երկրում փոքր բիզնեսի շուրջ 58 հազար սուբյեկտներ են գործում: Եթե նրանցից յուրաքանչյուրը, ազատվելով հարկից, թեկուզ մեկ աշխատատեղ ստեղծի, մենք 20-22 մլրդ դրամի չափով երկամտահարկի աճ կունենանք՛՛,- հայտարարել է Մելքումյանը: