Բավ է պառակտվել
18-02-2015 14:36

Պորոշենկոն հայտնել է Դեբալցևոյից զորքի հեռացման մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է Դեբալցևոյից զորքերի նախատեված հեռացման մասին լուրը: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ հատուկ գործողությունների գոտի մեկնելուց առաջ: Բացի այդ Պորոշենկոն նշել է, որ ուժայինների 80%-ը արդեն հեռացել է Դեբալցևոյի շրջանից: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր մեկնել է Ուկրաինայի արևելքում ձեռնարկվող ուժային գործողությունների գոտի: Անմիջապես թռիչքից առաջ Ուկրաինայի առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշել է Դեբալցևոյից նախատեսված զորքերի նահանջի մասին: Միևնույն ժամանակ Պորոշենկոն հերթական անգամ հերքել է Դեբալցևոյի շրջանում այսպես կոչված կաթսայի կամ շրջափակման մասին լուրերը: «Զորքերի հեռացումը վկայում է այն մասին, որ Դեբալցևոյի շրջանում որևէ կաթսա գոյություն չի ունեցել», - հայտարարել է նա: Ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչությունից հայտնել են, որ Դեբալցևոյում հարյուրավոր ուկրաինացի ուժայիններ զենք են հանձնում: Բացի այդ հայտնի է դարձել, որ ուկրաինացի հրամանատարները հեռացել են Դեբալցևոյից, ուկրաինական զորքերը բարոյալքված են, և քաղաքում չկա բջջային հեռախոսակապ: «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն նաև հաղորդել է, Դեբալցևոյի ուկրաինական զորքերի հեռացման մասին: «Դեբալցևոյից զորքերի նահանջը կատարվում է կազմակերպված կերպով: Լոգվինովոյի վերահսկման մասին բոլոր հեքիաթները հեքիաթ մնացին. դդումը կառքի չվերածվեց: Մենք չենք վերահսկում Դեբալցևո-Արտյոմովսկ ավտոճանապարհը հենց Լոգվինովոյի պատճառով», - ասել է Սեմյոնչենկոն: Ուկրաինական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ բազում զինծառայողներ դուրս են գալիս քաղաքից ոտքով՝ ավտոճանապարհով, ուղևորվելով դեպի Արտյոմովսկ, և նրանց ճանապարհին դիմավորում են ուկրաինական ստորաբաժանումները: Հաղորդվել է նաև այն մասին, որ զորամասերը առաջ են մղվել մարտերի միջով, մասնավորապես, քաղաքից ոտքով հեռանում են 168-րդ բրիգադը, ինչպես նաև «Կրիվբաս» տարածքային պաշտպանության գումարտակը: Դեբալցևոն Դոնեցկի շրջանի մարզային նշանակության քաղաք է և Ուկրաինայի կարևորագույն երկաթուղային կետերից մեկը: Նախորդ տարվա հուլիսին Դեբալցևոն և մոտակա գյուղերը հայտնվել են ուժայինների վերահսկման ներքո: Քաղաքի ռազմավարական նշանակությունը բացատրվում է նրանով, որ Դեբալցևոն ձգվում է մինչև Դոնեցկի և Լուգանսկի շրջանի տարածքները՝ վտանգելով Գորլովկա, Ենակիևո, Շախտյորսկ, Լիսիչանսկ և Ստախանովսկ քաղաքները: Փետրվարի 17-ին Դոնեցկի հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը ասել է լրագրողներին, որ Դեբալցևոյում շրջափակման մեջ է հայտնվել շուրջհինգ հազար ուժային: Նրա խոսքով՝ Դոնեցկի իշխանությունները մտադիր են փոխանցել հանձնված ուժայիններին իրենց ընտանիքներին: