Բավ է պառակտվել
29-08-2019 16:43

<<Թավշյա հեղափոխությունից>> հետո դիվանագիտության առումով ոչինչ չի արվել. Էդմոն Մարուքյան:

ՀՀ ԱԺ <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ արտաքին քաղաքականության հռչակված առաջնահերթություններում խնդիր է տեսնում:

Այս մասին ասել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում: Մարուքյանը նշեց,որ Հայաստանում դեռեւս մինչ հեղափոխությունը գրանցվել էին բավականին լուրջ հաջողություններ, բայց դրանից հետո անցել է 1,5 տարի, սակայն նոր իշխանություններին չի հաջողվել հասնել ոչ մի թեկուզ ինչ-որ լուրջ հաջողության:

<< Մենք ունենք շատ լավ ձեռքբերումներ մինչև հեղափոխությունը: Լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ միակ ՀԱՊԿ անդամ երկիրն ենք, որ ՆԱՏՕ-ի հետ այդքան խորը համագործակցություն ունենք: ԵԱՏՄ միակ անդամ երկիրն ենք, որ ունենք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիր: Դա հեղափոխությունից առաջ էր: Անցել է մեկ ու կես տարի, ի՞նչ ենք մենք ավելացրել եղածի վրա: Մենք որպես պրոդուկտ դրսում վաճառելու ունենք ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, այն արժեքները, որոնք հռչակվել են հեղափոխության ժամանակ: Դա գալիս է գումարվելու մեր ունեցածին, բայց այդ գումարումը ես արդյունքով այսօր չեմ կարող ասել: Մեկ ու կես տարի անցել է ու ուզում եմ հասկանալ, թե այս մեծ ձեռքբերումն ինչպե՞ս ենք կարողացել վաճառել դրսում», - ասաց նա:
Մարուքյանը խոսեց նաև ժողովրդավար երկրի տեսլականի մասին,որի մասին անընդհատ խոսում է այս իշխանությունը:
<<Գոնե նվազագույնն ինքիշխանության հետ կապված խնդիր կա, որովհետև եթե ինչ-որ մեկն ինձ ԵԽԽՎ-ում հարց տա՝ «ին՞չ էր եղել ձեր ինքիշխանությանը, որ դուք հիմա այն հռչակել եք ձեր առաջնահերթություն», ես չեմ իմանա՝ ինչ պատասխանել: Որ հռչակել եք, լավ կլինի ասեք իմանանք, թե ինչ ենք ասելու>>, - ասաց Մարուքյանն: Լուսավոր Հայաստան նշում է,որ խմբակցության ղեկավարը նշում է,որ նախկինում խորհրդարանական դիվանագիտությունը պրոակտիվ է եղել, ու այսօրվա խորհրդարանն էլ ունի բոլոր հնարավորություններն այդպիսին դառնալու համար:
<<Մենք ունենք ռեակտիվ պրոցեսներ, ՀԱՊԿ, ԵԽԽՎ, Եվրանեսթ ու բոլոր մնացած ֆորմատներում ակտիվ սպասում ենք, բայց միայն ակտիվ սպասում ենք, որ հանկարծ մեր դեմ նախաձեռնություն լինի, դրա դեմ պայքարենք, հերոսաբար մի բան անենք, որ այդ բանաձևն ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի չընդունվի, բայց մենք պետք է պրոակտիվ դիվանագիտության մեջ լինենք, այսինքն՝ ներգրավենք բոլոր թեմաների մեջ ու մեր խոսքը ասենք այնտեղ, կապ չունի, որ ՀՀ կամ Արցախի հետ կապված այնտեղ հարց չլինի>>,-ասում է պատգամավորը:
ԼՀ ղեկավարը շեշտեց, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ արտաքին քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է երկրի Կառավարությունը: Սակայն, նրա գնահատմամբ, խնդիրներ կան երկրի արտաքին քաղաքականության հայտարարված առաջնահերթությունների հետ կապված:

 

Արմինե Գևորգյան