Բավ է պառակտվել
03-06-2016 11:47

Թուրքիայի ԱԳՆ-ն՝ հայերի ցավը կիսելու ու հայկական մշակույթին տեր կանգնելու մասին

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն խիստ զավեշտալի հայտարարություն է տարածել։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, թե անարդար է, որ հայերի ցավը կիսող, հայկական մշակույթային ժառանգության տեր կանգնող, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ կարևոր քայլեր անող Թուրքիայի նկատմամբ նման որոշում է ընդունել Գերմանիայի խորհրդարանը։

Թուրքիայի ԱԳՆ-ը սրանով ում է ուզում խաբել հայտնի չէ, քանի որ նույնիսկ Թուրքիայում նման տողերի չեն հավատում։ Իսկ Թուրքիայի վարչապետի այն խոսքերից հետո թե 1915-ին հայերի հետ սովորական բան է տեղի ունեցել, որը ամեն երկրում կարող է տեղի ունենալ, Թուրքիայի ԱԳՆ-ը լավ կաներ լռեր։