Բավ է պառակտվել
09-11-2021 10:37

Ռուսաստանում Հայաստանի դեսպան կնշանակվի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը․ ԶԼՄ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կնշանակվի ՌԴ-ում հանրապետության դեսպան, հայտնում է «168 Ժամ» թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Նույն աղբյուրներին հղումով՝ նշվում է, որ ռուսական կողմը տվել է իր համաձայնությունը։

Հայաստանի նախագահի կայքում համապատասխան հրամանագիր չկա։

64-ամյա Հարությունյանը հուլիսի 20-ին հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնից։ Պաշտպանության նախարար է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ Արցախյան պատերազմից հետո։ Հարությունյանը տարիների ընթացքում զբաղեցրել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարարի, ԱՊՀ երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալի, ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության համակարգող շտաբի պետի տեղակալի,Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնները։ .

Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վարդան Տողանյանը այս պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մարտի 10-ին։