Բավ է պառակտվել
17-12-2019 18:37

Թեհմինե Վարդանյանի ելույթն էր պատճա՞ռը Դավիթ Խաժակյանի հետ կանչման

«Առանձնապես մեկնաբանելու ոչինչ չունենք, ասելիք չունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօրվա հայտարարությունների մասին՝ Երևանի ավագանիում իր միակ անդամին՝ «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության վերաբերյալ:
Նրանք կարծում են՝ եթե այստեղ ինչ-որ քաղաքական խնդիր կտեսնեն, երկու ուժերը հանդիպում կունենան իրենց ավագանու անդամների հետ, կանեն դիտողություն:
«Եթե էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ կապված, դա իրենց ներկուսակցական խնդիրն է: Եթե մեզ հետ կապված խնդիր են տեսնում, ազատ են իրենց որոշման մեջ»,- ասաց Խաչատրյանը:
Նա հիշեցրեց՝ իրենց գործունեությունը քաղաքական չէ, քաղաքային խնդիրների շուրջ է:
Եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը որոշի հետ կանչել Ավագանու «Լույս» խմբակցության իրենց անդամին, դա, ըստ Վարդանյանի՝ կորցնելու են իրենց թանկագին գործընկերոջը, ում հետ շուրջ երեք տարի աշխատում են, և դա իրենց համար ցավալի կլինի:
«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, ինչպես եղել է: Մեր քաղաքական օրակարգում ոչինչ չի փոխվել, մեր օրակարգը Երևանի շահերից էր բխում և շարունակում է Երևանի շահերից բխել»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե երբևէ խնդիր չի՞ առաջացել իրենց և Դավիթ Խաժակյանի միջև, քննարկումներ չե՞ն եղել, թե ավագանու նիստի ժամանակ պետք չէ այդքան քննադատել քաղաքապետին, հիշել անցյալը, համեմատականներ անել, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ ««Լույս» խմբակցությունը, ինչպես բոլոր խմբակցություններն ունենում են քննարկումներ։ Մենք խմբակցության ներսում բազմաթիվ հարցեր քննարկել ենք և բոլորս հավասարապես կիսել ենք պատասխանատվություն խմբակցության գործունեության հետ կապված։
Ինչ վերաբերում է իր ելույթներին, Թեհմինե Վարդանյանը նշեց. «Անձնավորված որևէ բան չկա: Եթե նկատի ունեք երեկվա իմ ելույթը և էմոցիաները, դրանք փոխկապակցված էին քաղաքապետի խոսքի և էմոցիաների հետ: Սա բնական աշխատանքային պրոցես է ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ավագանիում: Չեմ հասկանում, թե ինչու է աղմուկ բարձրացել, նպատակային է, թե ոչ, բայց ես դրան վերաբերում եմ նորմալ աշխատանքային պրոցեսի»:

Հարցին՝ համարո՞ւմ եք, որ ձեր ելույթները ստվերում են Դավիթ Խաժակյանի բացահայտումները, Անի Խաչատրյանն ասաց. «Իսկ Դավիթ Խաժակյանն ու Էդմոն Մարուքյանը համարո՞ւմ են, որ իր ելույթները ստվերում են մեր գործունեությունը: Իրեն հարց տվեք, եթե համարում է, որ իր ելույթները ստվերում են մեր գործունեությունը, ուրեմն մեր ելույթներն էլ ստվերում են իր գործունեությունը: Սա խմբակցություն է: Ավագանու դահլիճում ելույթները շատ պատահական են ծագում ինչ- որ հարցերից: Դա նորմալ է, որ չենք կարող ամեն վայրկյան վերցնել 15 րոպեանոց դադար, գնալ խմբակցությունում որոշել:
Անի Խաչատրյանն ասաց, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը Երևանի ավագանիում:

 

Արմինե Գևորգյան