Բավ է պառակտվել
10-11-2022 18:51

Հայաստանի դեսպանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիվլին հինգշաբթի ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին, հայտնում է Թբիլիսիում Հայաստանի դեսպանությունը։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ ​​համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։