Բավ է պառակտվել
24-07-2018 13:04

ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան. Թրամփի ու Փաշինյանի հանդիպումն օրակարգում է

Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունները քննարկում են նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հադիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը 

«Պետդեպարտամենտի գործընկերնրի հետ մենք հիմա քննարկում ենք Փաշինյանի ու Թրամփի հնարավոր հանդիպումն առաջիկայում։ Այդ հարցը ներառված է օրակարգում», – հայտնել է դեսպանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է այցելել Միացյալ Նահանգները սեպտեմբերին, երբ Նյու Յուրքում կանցկացվի Միավորված ազգերի կազմակերպության  նիստը։