Բավ է պառակտվել
17-12-2014 09:27

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի Հո Շի Մին քաղաքում

Նախօրեին Վիետնամի Հո Շի Մին քաղաքի ժողովրդական կոմիտեի քարտուղար (քաղաքապետ) Լե Հոանգ Քուանն ընդունեց Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին: Ընդգծելով Հայաստանի և Վիետնամի միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները` կողմերը քննարկեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Երևանի ու ՀՀ այլ քաղաքների և Վիետնամի ամենախոշոր քաղաք և տնտեսական կենտրոն համարվող Հո Շի Մինի միջև համագործակցության հնարավորությունները առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային-հումանիտար, կրթության ոլորտներում: Շեշտվեց համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը: Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Լե Հոանգ Քուանին հանդիպման հնարավորության համար և փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երևան այցելելու հրավերը: ՀՀ քաղաքների և Հո Շի Մինի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաև քաղաքային կենսագործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ձևավորման համար կարևորվեց փոխայցելությունների հաճախակիացումը: Լե Հոանգ Քուանն իր հերթին երախտիքի խոսքեր ուղղեց հայ ժողովրդին՝ նշելով, որ քաղաքն իր ներկայիս զարգացվածության մակարդակի համար էապես պարտական է նախկինում, այդ թվում` Հայաստանից, ստացված օգնությանը: Հոանգ Քուանը դեսպան Վարդանյանին ներկայացրեց վերջին տարիներին քաղաքի ունեցած ձեռքբերումները՝ վստահություն հայտնելով, որ կողմերը կկարողանան արդյունավետ համագործակցել, հատկապես արդյունաբերության, քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում՝ առաջարկելով կազմակերպել հայ գործարարների այց Հո Շի Մին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետևողական քայլեր իրականացնել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար: