Բավ է պառակտվել
08-02-2022 21:51

Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է հանրապետության ԱԳՆ

Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը երեքշաբթի հրավիրվել է հանրապետության ԱԳՆ, հայտնել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը։

«ՀՀ-ում Բելառուսի դեսպանն այսօր Հայաստանի արտգործնախարարությունում էր»,- ասել է նա։

Հունանյանն այլ մանրամասներ չհայտնեց։

Նախօրեին Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ, կարող են միանալ Ռուսաստան- Բելառուս միութենական պետությանը։ Մասնավորապես, խոսելով Հայաստանի մասին, Լուկաշենկոն ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը (Հայաստանի վարչապետ՝ խմբ.) դա տեսավ»։

Հայաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Լուկաշենկոյի այս ռեզոնանսային հայտարարությունը՝ նշելով, որ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»։