Բավ է պառակտվել
22-11-2022 19:49

Սյունիքի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում․ Հայաստանում Իրանի դեսպան

Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում, ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ականառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում:

Այս համատեքստում դեսպան Զոհուրին ընդգծել է, որ Իրանի համար հարևան երկիր Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, որի փոխադարձ լինելը հաստատված է նաև երկու երկրների ղեկավարությունների կողմից:

Ի պատասխան Աննա Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունը։