Բավ է պառակտվել
26-03-2015 17:00

Գալուստ Սահակյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Նշենք, որ դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, կարեւորում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Արդյունավետ գնահատելով դեսպանի գործունեությունը՝ Գալուստ Սահակյանը մաղթել է նրան հաջողություններ դիվանագիտական աշխատանքի ընթացքում: Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է Հայաստանում իր գործունեության ժանակահատվածը եւ խորհրդարանի հետ համագործակցությունը: Հանդիպման ավարտին դեսպանը հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ բարգավաճում՝ նշելով, որ մեկընդմիշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը: