Բավ է պառակտվել
19-01-2021 11:30

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Բայդենի երդմնակալության արարողությանը

Վաղը՝ հունվարի 20-ին, Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը կմասնակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ Վարուժան Ներսեսյանը Հայաստանի Հանրապետության անունից կմասնակցի ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը:

Հիշեցնեք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջո Բայդենն իր աշխատակազմում ներառել է երկու հայի։ Նա Ջեֆ Մարությանն է, ով զբաղեցրել է կլիմայական հետազոտությունների գործակալության աշխատակազմի ղեկավարի հատուկ օգնականի պաշտոնը, և Հայկ Խաջինազարյանը, որը գլխավորում է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժինը: