Բավ է պառակտվել
21-11-2015 16:33

Ուկրաինայում ՀՀ դեսպանը կոռուպցիոն մեղադրանքների պատճառով լքում է իր նստավայրը

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր  հայտարարեց, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով: «Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», - հայտարարեց դեսպանը: Նշենք, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այդ երկրի նախկին նախագահ Յանուկովիչի կառավարման շրջանում գործած պաշտոնյայի` Անտառային ռեսուրսների գործակալության պետ Վիկտոր Սիվեցի կնոջ` ոմն Մարինա Ժուռավլյովայի տունը վեր է ածել իր կեցավայրի: Իր առանձնատունը հանձնելով Հայաստանի դեսպանին` դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Սիվեցը այդկերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից: Երեկ 2010 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, որ ինքն այդ տունը վարձակալել է մինչև ուկրաինական հեղափոխությունը` 2013 թվականի սեպտեմբերին: Ավելին` դեսպանը պնդել էր, որ չի ճանաչում Սիվեցին և իր մտքով չի էլ անցել, թե վարձակալելով այդ շենքը ինչ-որ մեկի համար դիվանագիտական անձեռնմխելիություն է ապահովում: