Բավ է պառակտվել
26-05-2021 15:31

Լուրջ քայլեր են ձեռնարկվում անվտանգության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության խորացման ուղղությամբ․ ՌԴ դեսպան

Լուրջ քայլեր են ձեռնարկվում անվտանգության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության խորացման ուղղությամբ, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների մակարդակով։ Այս մասին ասել է Հայաստանում ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Եկեք անկեղծ լինենք․ Ռուսաստանը միակ երկիրն է, որն այս կրիտիկական իրավիճակում գործնական օգնություն է ցուցաբերել Հայաստանին։ Հսկայական ջանքերի գնով դադարեցվեցին ռազմական գործողությունները, մարդկային, երիտասարդ զինվորների զոհերը, և սա շատ կարևոր է»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ գործադրվել և հիմա գործադրվում են ջանքեր Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու և դրա հետագա զարգացման համար:
«Մենք շատ ենք կարևորում այն փաստը, որ հայ բնակչությունն արագորեն հաղթահարի պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը, զգա իրեն անվտանգ, վստահություն ձեռք բերի վաղվա օրվա նկատմամբ։ Այս գործում կարևոր դեր ունի նաև ռուսական ռազմաբազան, մեր սահմանապահները, այդ թվում այն ջանքերի շնորհիվ, որոնք նրանք գործադրում են Սյունիքում նորմալ կյանք ապահովելու համար»,- ասել է նա։
Կոպիրկինի խոսքով՝ դրան զուգահեռ եռակողմ ձևաչափով աշխատանքներ են սկսվել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:
«Այս ասպեկտը, իմ կարծիքով, հատկանշական է այն տեսանկյունից, որ ցուցադրում է մեր մոտեցումը և՛ անվտանգության, և՛ դաշնակցային հարցերին: Այս մոտեցումն, իհարկե, ենթադրում է ամբողջ հնարավոր աջակցությունը դաշնակիցների անվտանգությունն ապահովելու, նրանց շահերը պաշտպանելու գործում», - ասել է նա:
Դեսպանը նշել է, որ միևնույն ժամանակ նրանք գիտակցում են, որ այս խնդիրը հնարավոր է արդյունավետ լուծել միայն տարածաշրջանի խաղաղ զարգացման և կայունության նախադրյալներ ստեղծելու և ամրապնդելու միջոցով:
«Նման պահերին շատ կարևոր է չկորցնել գլխավորը, ծառերի ետևում տեսնել անտառն, այն հիմնական գործոնները, որոնք դարեր շարունակ որոշել և շարունակում են որոշել մեր հարաբերությունները: Կարծում եմ, որ միայն այդպիսի մոտեցումն է պատասխանում մեր երկրների ու ժողովուրդների շահերին», - ասել է նա: