Բավ է պառակտվել
26-02-2016 11:29

Զբոսաշրջությունը Մարոկկոյի և ՌԴ -ի միջև նոր հարաբերությունների բանալին կդառնա

Մարոկկոյի Թագավորությունն ի լրումն ամբողջ տարին ջերմ օվկիանոսի և հիանալի հանգստի, պատրաստ է առաջարկել ռուս զբոսաշրջիկներին հատուկ հոգևոր հարաբերություններ, ինչը նրանք չեն ստանում Թուրքիայում և Եգիպտոսում. մինչդեռ զբոսաշրջությունը երկու երկրների միջև նոր տնտեսական հարաբերությունների բանալին կդառնա, - կարծում է Մարոկկոյում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վալերի Վորոբյովը: Դեսպանը մեջ է բերել ֆես քաղաքի օրինակը, որտեղ գտնվում է Ալ- Քարաուին հոգևոր համալսարանը, որը հիմնադրվել է 859թ. և ամենահին է ճանաչվել որպես աշխարհում գործող բարձրագույն կրթության հաստատություն:

«Երբ ինձ Եվրոպա հանգստանալու են հրավիրում, ես մերժում եմ: Ինչու գնամ հանգստանալու ինչ - որ տեղ է Իսպանիայում, եթե Մարոկկոյի Հյուսիսում այնպիսի գեղեցիկ Միջերկրական հանգստավայրեր կան, ինչպիսիք Տանժերն ու Տետուան են», - ասել է դիվանագետը:
Նա ասել է, որ Մարոկկո սիրում էին այցելել, Ուինսթոն Չերչիլն ու Իվ Սեն Լորանը, իսկ այժմ հանգստանալու գալիս են, Բիլ Քլինթոնը, Ջորջ Սորոսը, Միխայիլ Գորբաչովը:
Վորոբյովը հիշեցրել է, որ մինչև վերջերս Ռուսաստանի և Մարոկկոյի միչև տուրիստական հարաբերություններին նվազագույն ուշադրություն է դարձվել: