Բավ է պառակտվել
09-05-2021 12:38

Հայաստանում ՌԴ դեսպանն արդյունավետ է համարում Լավրովի այցը Երևան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ և արդյունավետ է համարում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։
«Նախարար Լավրովի այցը Երևան լավ, արդյունավետ և կառուցողական էր՝ լիովին համապատասխան Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակին և երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակին», - ասաց Կոպիրկինը կիրակի լրագրողներին տված հարցազրույցում:

Մայիսի 5-6-ը Լավրովը գտնվում էր Հայաստանում աշխատանքային այցով, որի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյան և վարչապետ ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի առավել արդիական ռազմավարական ուղղվածության խնդիրներ, ինչպես նաև Արցախի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Դեսպանին հարց ուղղվեց, արդյո՞ք Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը բարձրացվել է հայկական կողմի ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպումների ընթացքում: Ի պատասխան Կոպիրկինն ասաց, որ ռազմագերիների հարցը «մնում է ռուսական օրակարգում»:

«(Քննարկվել է) հարցերի ամբողջ փաթեթ, որոնք վերաբերում են մեր երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում տիրող և, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին», - ասաց նա:
Հայ գերիների մասին Հայ գերիների մասին

Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը՝ ասելով, որ դա պետական գաղտնիք է։ Հայաստանի արտգործնախարարությունը խոսել է 188 հայ գերների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր կան ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայի վերաբերյալ:
Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվորներն ու խաղաղ բնակիչները ենթարկվում են ծաղրանքի ու նվաստացուցիչ վերաբերմունքի: Ընդհանուր առմամբ, փետրվարի 10-ի դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հայրենիք է վերադարձվել Հայաստանի 69 քաղաքացի և 16 ադրբեջանցի։