Բավ է պառակտվել
24-08-2021 13:23

ԱՄՆ դեսպանն այցելել է Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզ

Տավուշի մարզպետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Հայաստանի Տավուշի մարզ, հայտնում է Տավուշի մարզպետարանի մամլո ծառայությունը։ Նշվում է, որ այցի ընթացքում ամերիկացի դիվանագետը հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։

Մարզպետը դեսպանին է ներկայացրել իրավիճակը մարզում, ինչպես նաև Տավուշի տնտեսական վիճակը բարելավելու հնարավորությունները։ Ղալումյանը, մասնավորապես, անդրադարձել է մարզում տուրիզմի զարգացման, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման հեռանկարներին:
Իր հերթին, Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել Տավուշի մարզի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները:

Նշենք, որ վերջին ժամանակներս լրատվամիջոցներում և սոցցանցերում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Տավուշի մարզի մի քանի գյուղերի՝ Ադրբեջանին հնարավոր հանձնման մասին։