Բավ է պառակտվել
01-12-2022 15:12

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է Մոսկվայի հետ հարաբերություններից Երևանի դժգոհության մասին

Հայաստանին չի գոհացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկա վիճակը, և Վաշինգտոնը, օգտվելով դրանից, «կարևոր բանակցություններ» է վարում Երևանի հետ։ Չորեքշաբթի նման հայտարարություններ է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։

«Հայերն ինձ ասում են, որ քանի որ չեն ուզում վերադարձ դեպի անցյալ, կոռումպացված առաջնորդներ, նրանք ուզում են ավելի պայծառ ապագա գտնել: կրկին անդրադառնալով Ռուսաստանին կարծում եմ, խնդիրը հետևյալն է, և սա [իրենք] հայերն են ասում. նրանք տեսնում են, որ Ռուսաստանի հետ իրենց որոշ նախկին հարաբերություններ և ներկա հարաբերություններ չեն բավարարում Հայաստանի այսօրվա կարիքներին։ Կարծում եմ, մենք՝ ԱՄՆ-ն և Հայաստանը, այժմ գտնվում ենք հաջորդ փուլում. մենք որոշ կարևոր բանակցություններ ենք վարում, թե ինչպես մենք (ամերիկացիներս) կարող են օգնել Հայաստանին, որն, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի»,- ասել է Թրեյսին։

«Ասեմ, որ կան նաև բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ, որոնցում Ռուսաստանը դեր է խաղում, և որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։

Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, որոնք նվիրված էին նրա թեկնածության քննարկմանը: Թրեյսին վերջին երեք տարիներին դեսպան է եղել Երևանում, իսկ վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։