Բավ է պառակտվել
19-06-2021 15:22

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Սալիվանը նախապատրաստվում է Մոսկվա վերադառնալուն

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը պատրաստվում է շուտով վերադառնալ Մոսկվա, ասվում է ԱՄՆ դեսպանատան խոսնակ Ջեյսոն Ռեբհոլցի շաբաթ օրը Twitter- ում տարածած հայտարարության մեջ:

«Կարևոր գագաթնաժողովից հետո (ԱՄՆ-ՌԴ - ԻՖ) ես անհամբեր սպասում եմ շուտով Մոսկվա վերադառնալու հնարավորությանը՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության ուժեղ թիմը ղեկավարելու համար: Մենք կատարում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ժնևում նախանշված քաղաքական հրահանգները այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են. ռազմավարական կայունությունը, մարդու իրավունքները, կայուն և կանխատեսելի հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կայացավ հունիսի 16-ին Ժնևում։

Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը մինչև ընթացիկ ամսվա վերջ վերադառնալու է Վաշինգտոն:

Հունիսի 17-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասաց, որ Անտոնովն արդեն հաջորդ շաբաթ կսկսի աշխատել Վաշինգտոնում:

Ինչպես հաղորդվել էր, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անտոնովը մարտի 21-ին ժամանել էր Մոսկվա խորհրդակցությունների, իսկ մեկ ամիս անց, ռուսական կողմի առաջարկությամբ, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Սալիվանը լքել էր Մոսկվան։ Նրանց վերադարձի ստույգ ժամկետները չէին հաղորդվում: