Բավ է պառակտվել
27-06-2015 09:03

ԱՄՆ դեսպանը Հայաստանում «մայդան» չի տեսնում

«Չեմ կարծում, որ որևէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք այստեղ՝ Երևանի կենտրոնում, և այն պայքարի, որ տեղի էր ունենում Ուկրաինայում՝ Մայդանում: Եվ որևէ կերպ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս հարցում չկա»:
Այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Դեսպան Միլզը ասել է, որ տեղի ունեցողը «ինքնաբուխ արձագանք էր հասարակության կողմից», «…և մեր՝ որպես դիվանագետների գործը այս զարգացումներին հետևելն էր, դիտարկելը և որպես բարեկամներ՝ մեր ձայնը բարձրացնելը, ինչպես մենք արեցինք երեքշաբթի օրը»: