Բավ է պառակտվել
06-02-2015 16:00

1915 թվականի ողբերգության ճանաչումը օգտակար է Թուրքիայի համար. դեսպան

1915 թվականին տեղի է ունեցել դաժան կոտորած և ողբերգություն, որի ճանաչումը օգտակար է ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասը: Պատասխանելով 1915 թվականի իրադարձությունների հարցում ԱՄՆ դիրքորոշման մասին հարցին՝ դեսպանը ասել է, որ չի կարող մեկնաբանել, թե ինչպիսի արտահայտություն կընտրի ԱՄՆ նախագահը կամ Կոնգրեսը այդ իրադարձությունները նկարագրելու համար, սակայն նշել է, որ ԱՄՆ քաղաքականությունը տվյալ հարցում մնացել է անփոփոխ: «Մեր քաղաքականության համաձայն՝ 1915 թվականի սարսափելի ջարդի և ողբերգության ճիշտ և արդարացի ճանաչումը օգտակար է և Թուրքիայի, և Հայաստանի քաղաքացիների համար, և միաժամանակ այդ ողբերգությունը վերապրածների սերունդների համար», - ասել է նա: Մեկնաբանելով Գալիպոլիի ճակատամարտի կապակցությամբ Թուրքիայի հրավերը՝նա նշել է, որ «առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ԱՄՆ որ պաշտոնական ներկայացուցիչը կմնասնակցի տվյալ միջոցառմանը»: