Բավ է պառակտվել
10-01-2019 14:11

Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանությունները կմիավորվեն

Դանիայում Հայաստանի դեսպանությունը կմիավորվի Շվեդիայի հանրապետությունում դիվանագիտական ներկայացչության հետ։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը։

“Աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը կգործի Ստոկհոլմում”,- ասել է Նաղդալյանը

Նրա խոսքերով, դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով կնախատեսվեն նաև այլ քայլեր, այդ թվում՝ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ: