Բավ է պառակտվել
23-02-2022 21:48

Հայաստանում Իրանի դեսպանությունը պատասխանել է ադրբեջանցի պատգամավորի սադրիչ գրառմանը

Հայաստանում Իրանի դեսպանությունը երկու լեզվով պատասխանել է «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին մասնակցած ադրբեջանցի պատգամավորի սադրիչ գրառմանը, ով Երևանում այցելել էր Կապույտ մզկիթ։

Մզկիթ այցելելուց հետո պատգամավոր Թահիր Միրկիշիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք այցելեցինք Կապույտ մզկիթ։ Որքանով մեզ հայտնի է, սա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Թեև պատերին այլ պետության լեզվով գրություններ կան, բայց պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, և ես համարում եմ, որ սա մզկիթ է: Մենք հավատում ենք, որ այս մզկիթի իրական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքն անել: Իսկ ադրբեջանցիների աղոթքները միշտ բարի են ու ի վերջո՝ ընդունվում են»։

««Իրանական արվեստի խորհրդանիշ հանդիսացող Կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակի ընթացքում կրկին աղոթքի և հավաքների տեղ է դարձել Հայաստանում գտնվող մուսուլմանների համար, ինչպես նաև՝ տուրիստական տեսարժան վայր։ Շատ հաճելի է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական վիմագրությունը։ Ո՞վ կարող է կարդալ դրանք»,- ասված է դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ։

Ավելի վաղ սկանդալ էր առաջացրել ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր Սոլթան Մամեդովի գրառումն, ով ողջունել էր հայրենակիցներին Երևանից «Ղարաբաղն Ադրբեջան է» գրության ֆոնին։