Բավ է պառակտվել
10-03-2016 11:06

Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել (տեսանյութ)

Կիևում լույս մարտի 10-ի գիշերը ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի աջակցության ակցիայի մասնակիցները փորձել են հրկիզել Ռուսաստանի դեսպանատունը: Դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Տեսանյութում երևում է, որ հարձակվողները շենքի վրա մի քանի «Մոլոտովի կոկտեյլ» են նետել: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել մոտակայքում հերթապահող պարեկները: Ցուցարարներն իրավապահներին մեղադրել են անջատողականության և Ռուսաստանին աջակցելու մեջ: Բողոքողները ձերբակալվել են և տարվել ոստիկանություն: